4 թեկնածուներ հանել են իրենց թեկնածությունը

4  թեկնածուներ հանել են իրենց թեկնածությունը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի թիվ 41 ընտրատարածքում սեփական դիմումի համաձայն իրենց թեկնածությունը հանել են նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Անդրանիկ Ղարսլյանը և սակրեբուլոյի պատգամավորի 3 մեծամասնական թեկնածուներ:

Սակրեբուլոյի 3 մեծամասնական թեկնածուները ներկայացնում էին «Բաքրաձե, Ուգուլավա – Եվրոպական Վրաստան» ընտրական բլոկը: Նրանք են Արտաշ Ղազարյանը Հեշտիայի գյուղական համայնքից, Գագիկ Պոդողլյանը՝ Գոնդուրայի գյուղական համայնքից և Ժորա Մոսոյանը՝ Գորելովկայի գյուղական համայնքից:

Նինոծմինդայի մունիցիպալիտետն ունի 10 համայնք, որտեղ սակրեբուլոյի պատգամավոր դառնալու համար պայքարում են 22 թեկնածուներ, իսկ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են 4 թեկնածուներ:
Հոկտեմբերի 9-ը համարվում է թեկնածությունը հանելու վերջին ժամկետը:

Մանրամասների մասին զրուցեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի թիվ 41 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանի հետ.


Բորիս Ղարսլյան