
2027 թվականից ավելի քան 100 երկրում հասանելի կլինի «լենակապավիր»-ի գեներիկ տարբերակը՝ տարեկան մոտ 40 դոլարով։ Կիսամյա այս ներարկումը ցույց է տվել ՄԻԱՎ-ի փոխանցման ռիսկը ավելի քան 99.9%-ով նվազեցնելու արդյունավետություն։
Այս պահին դեղամիջոցը, որը շուկայում ներկայացված է «Yeztugo» անունով և արտադրվում է Gilead Sciences-ի կողմից, ԱՄՆ-ում արժե շուրջ 28,000 դոլար։ Հնդկական դեղագործական ընկերությունները «Յունայթեդ»-ի և Գեյթսի հիմնադրամի հետ համագործակցությամբ կարտադրեն մատչելի գեներիկ տարբերակներ՝ ապահովելով դրանց հասանելիությունը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։
ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի ծրագրի տվյալներով՝ 2010-ից ի վեր նոր վարակների թիվը նվազել է 40 տոկոսով, սակայն միայն 2024-ին 1.3 միլիոն մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով։
Փորձագետների խոսքով՝ գեներիկ տարբերակների լայն հասանելիությունը կարող է իրականում փոխել իրավիճակը և դադարեցնել համաճարակը։
Աղբյուրը՝ armlur.am