Թրենինգներ՝ տեղամասային հանձնաժողովների անդամների համար

Թրենինգներ՝  տեղամասային հանձնաժողովների անդամների համար

Ընտրական համակարգերի բարեփոխման և նախապատրաստման կենտրոնը թրենինգներ է անցկացնում տեղամասային հանձնաժողովների անդամների համար:

4 փուլանոց նախագծի շրջանակներում անցկացվող թրենինգների այս փուլը կոչվում է ՛՛ Ընտրությունների օրվա ընթացակարգ՛՛: Այս փուլում անցկացվում են 4 ժամյա թրենինգներ, որոնց ընթացքում քննարկվում են քվեարկության օրվա հանձնաժողովի անդամների կողմից իրականացվելիք գործառույթները:

Նախագծի առաջին փուլում տեղի է ունեցել տեղամասային հանձնաժողովների անդամների առաջին նիստը: Երկրորդ փուլում, ինչպես արդեն նշվեց, անցկացվում են թրենինգներ բոլոր տեղամասային հանձնաժողովների անդամների համար: Երրորդ փուլում ևս կկայանան թրենինգներ հանձնաժողովների նախագահների, հանձնաժողովների նախագահների տեղակալների և հանձնաժողովների քարտուղարների համար: Չորրորդ փուլում կանցկացվի քվեարկության օրվա գործընթացի նախնական փորձ:

Նախագծի մասին մեզ տեղեկատվություն տրամադրեց Ընտրական համակարգերի բարեփոխման և նախապատրաստման կենտրոնի թրեներ Զարուհի Եսոյանը:

Անահիտ Զալալյան