
Վրաստանում սկսվել է սեզոնային գրիպի դեմ պատվաստումը. բոլոր քաղաքացիները կպատվաստվեն անվճար։
Առողջապահության նախարարության հաղորդմամբ` Պետական իմունացման ծրագրի շրջանակներում Վրաստանը գնել է սեզոնային գրիպի ֆրանսիական արտադրության չորս բաղադրիչով պատվաստանյութի 200 հազար դեղաչափ:
Ըստ նախարարության` պատվաստումը հատկապես կարևոր է քրոնիկ հիվանդություններ ունեղող մարդկանց համար. կարող են պատվաստվել բոլորը` սկսած 6 ամսականից: aliq.ge