
Պետական բժշկական հաստատությունների վերականգնման և հագեցման համար կծախսվի 50.641 միլիոն լարի. ով որքան կստանա
Պետական բժշկական հաստատությունների վերականգնման և հագեցման համար կծախսվի 50.641 միլիոն լարի։ Այս մասին կարդում ենք կառավարության որոշման մեջ։
Մասնավորապես, խոսքը նախարարության համակարգի բժշկական հաստատությունների վերականգնման և հագեցման 2025 թվականի պետական ծրագրի մասին է։
Փաստաթղթում կարդում ենք, որ պետական հաստատություններին ֆինանսավորում կտրամադրվի մի քանի բաղադրիչների համաձայն, որոնք կբաշխվեն հետևյալ կերպ.
Արտակարգ իրավիճակների համակարգման և Արտակարգ օգնության կենտրոնի գործունեության համար՝ 15.5 միլիոն լարի, որից նախագծման/շինարարության/վերանորոգման աշխատանքներ՝ 4.5 միլիոն լարի, սարքավորումներ՝ 11 միլիոն լարի։
Ցերցվաձեի անվան վարակիչ ախտաբանության, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի գիտագործնական կենտրոնի գործունեության շարունակականության ապահովում՝ 1 միլիոն լարի։
Վրացական բժշկական հոլդինգի կողմից կառավարվող բժշկական հաստատություններ՝ 13.841 միլիոն լարի։
Անօթևանների համար ժամանակավոր կացարանների, հոգեբուժական և կախվածության դեմ պայքարի ծառայություններ մատուցող հաստատությունների նախագծման/կառուցման/վերանորոգման աշխատանքներ և կահավորում՝ 6.5 միլիոն լարի։
Սաչխերիի շրջանային հիվանդանոց՝ պոլիկլինիկաների միության գործունեության համար՝ 7.2 միլիոն լարի։
Ակադեմիկոս Նիկոլոզ Կիպշիձեի անվան կենտրոնական համալսարանական կլինիկա ՍՊԸ-ի նախագծում/կառուցում՝ 6.1 միլիոն լարի։