Հոկտեմբերի 5-ը Ուսուցիչների համաշխարհային օրն է

Հոկտեմբերի 5-ը Ուսուցիչների համաշխարհային օրն է

Ամեն տարի հոկտեմբերի 5-ին աշխարհի ավելի քան 100 երկրում նշվում է Ուսուցչի օրը, որը սահմանվել է 1994-ին՝ որպես Ուսուցչի համաշխարհային օր: Այն բոլոր ուսուցիչների, դասավանդողների և կրթության ոլորտում աշխատողների մասնագիտական օրն է, որով ընդգծվում է ուսուցիչների անգնահատելի դերը և ներդրումը հասարակության զարգացման մեջ:

Ռադիո Նորը հարցում է անցկացրել բնակիչների շրջանում, թե ինչ դժվարություններ ունեն նրանք իրենց բարդ աշխատանքում: ՛՛ Ուսուցիչը մեծ դեր է կատարում աշակերտի անձի ձևավորման գործում: Ուսուցչի ամենակարևոր հատկանիշներից մեկը կարելի է համարել սերը աշակերտների և կատարած աշխատանքի նկատմամբ՛՛,-նշեցին Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի ուսուցիչներից մի քանիսը: Ուսուցիչներից շատերը դժգոհում են այն հանգամանքից, որ նրանց աշխատանքը չի գնահատվում և պետության կողմից բավարար ուշադրություն նրանց չի հատկացվում:

Անահիտ Զալալյան