Հրդեհվել է Թորիա գյուղի բնակչի 20 տոննա խոտը

Հրդեհվել է Թորիա գյուղի բնակչի 20 տոննա խոտը

Հոկտեմբերի 8-ին հրդեհի հետևանքով այրվել է Թորիա գյուղի բնակիչ Սարիբեկ Մալխասյանին պատկանող 1000 հակ խոտի դեզը: Հրդեհի հետևանքով մասնակիորեն այրվել է նաև տան ճակատային հատվածը և լուսամուտները:

Համագյուղացիների խոսքով` հրդեհը բռնկվել է ժամը 14:10-ի սահմաններում: Այն առաջինը նկատել են հարևանները, տեղյակ են պահել տանտիրոջը և զանգահարել Հրշեջ ծառայություն: Վերջինս, դեպքի վայր ժամանալով, հանգցրել է կրակը:

Մանրամասները դիտեք տեսանյութում.