Հուլիս և օգոստոս ամիսներին հրդեհի 94 դեպք է գրանցվել Վրաստանում

Հուլիս և օգոստոս ամիսներին հրդեհի 94 դեպք է գրանցվել Վրաստանում

Վրաստանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների գործակալության տվյալներով այս տարվա հուլիս և օգոստոս ամիսներին Վրաստանում գրանցվել է հրդեհի 94 դեպք, որոնցից 82-ը միայն օգոստոսին:

Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության տվյալներով միայն հուլիսին Վրաստանում հրդեհի 12 դեպք է արձանագրվել, իսկ օգոստոսի 1-ից մինչեւ օգոստոսի 28-ը ընկած ժամանակահատվածում արձանագրվել է անտառային հրդեհների 82 դեպք: Նշված ամիսներին Նինոծմինդայի մունիցիպալիտետում
ևս գրանցվել են հրդեհի դեպքեր, որոնց թիվը հասնում է 15-ի:

Ինչ վերաբերում է հրդեհաշիջման տեղայնացման ծախսերին, ապա այս փուլում գործակալությունը դեռ ամփոփում է տվյալները:

www.aliq.ge