
Օգոստոսի 30-ին, ժամը 20:00-ի սահմաններում, Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցի վրա գտնվող նախկին պարանների գործարանի շենքերում երեք տարեկան երեխան հինգերորդ հարկի պատուհանից ընկել է՝ հենվելով պատուհանի ճաղավանդակին։ Երեխային շտապօգնության մեքենայով տեղափոխել են Թբիլիսի։ Նրա վիճակը ծանր է։
Աղջիկը սկզբում տեղափոխվել է Ախալքալաքի հիվանդանոց, որտեղ նրան առաջին բուժօգնություն է ցուցաբերվել։ Jnews-ի փոխանցմամբ՝ երեխան բազմաթիվ կոտրվածքներ ունի և կոմայի մեջ է։ Թբիլիսիից շտապօգնություն է կանչվել, որից հետո երեխան տեղափոխվել է Թբիլիսի՝ հետագա բուժման համար։

