ՃՏՊ ողբերգական ավարտով․

ՃՏՊ ողբերգական ավարտով․

Օզուրգեթիի մունիցիպալիտետի Շեխոմդի գյուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հինգ դեռահաս վիրավորվել է, որոնցից մեկը մահացել է կլինիկա տեղափոխվելու ճանապարհին։

Չորս դեռահաս հոսպիտալացվել է։

Բժիշկների խոսքով՝ նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը վերաբերում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտմանը։