Պատառոտել և ներկել են քաղաքապետի թեկնածուների նախընտրական պաստառները

Պատառոտել և ներկել են քաղաքապետի թեկնածուների նախընտրական պաստառները

Նինոծմինդա քաղաքի կենտրոնում գտնվող շինությունների պատերին փակցված թեկնածուների նախընտրական պաստառները պատառոտված են կամ ներկված:

Ինչպես փոխանցել են ՛՛Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան՛՛ կուսակցության շտաբից Նոր Ռադիոյի լրագրողին, հիմնականում պատառոտված են Նինոծմինդա քաղաքի քաղաքապետի թեկնածու Անիվարդ Մոսոյանի նախընտրական պաստառները: Փաստի առնչությամբ տարվում է քննություն:

Նինոծմինդա քաղաքում իրենց նախընտրական պաստառներն են փակցրել քաղաքապետի 3 կուսակցությունների թեկնածուներ: Նրանք են՝ Գրիգոր Մխիթարյանը ՛՛Վրաստանի Հայրենասերների դաշինք՛՛ կուսակցությունից, Արայիկ Բդոյանը ՛՛Բաքրաձե, Ուգուլավա- Եվրոպական Վրաստան՛՛ կուսակցությունից և Անիվարդ Մոսոյանը ՛՛Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան՛՛ կուսակցությունից: