Վրաստանի ՏԻՄ ընտրությունների համար բոլոր քվեաթերթիկները պատրաստ են

Վրաստանի  ՏԻՄ ընտրությունների համար բոլոր քվեաթերթիկները պատրաստ են

Հոկտեմբերի 9-ը սակրեբուլոյի մեծամասնական և համամասնական պատգամավորների ինչպես նաև քաղաքապետի թեկնածուների համար թեկնածությունը հանելու վերջին ժամկետն էր:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի թիվ 41 տարածքային ընտրական հանձնաժողովի մեզ տրամադրած տվյալների համաձայն՝ փոփոխություն է կատարվել միայն համամասնական ցուցակներում: Հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանի խոսքով՝ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար բոլոր քվեաթերթիկները պատրաստ են: Քվեաթերթիկները երկու լեզվով են լինելու՝ հայերեն և վրացերեն:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը ընտրողը քվեարկելու է 3 քվեաթերթիկներում՝ իր նախաընտրած մեծամասնական թեկնածուի, կուսակցության և քաղաքապետի թեկնածուի օգտին: Նինոծմինդայի մունիցիպալիտետը ունի 10 համայնք, որտեղ սակրեբուլոյի պատգամավորների պաշտոնի համար պայքարում են 22 մեծամասնական թեկնածու, իսկ քաղաքապետի պաշտոնի համար՝ 4 թեկնածու:

Վրաստանի ՏԻՄ ընտրություններին Նինոծմինդայի մունիցիպալիտետից մասնակցելու են 20 115 ընտրող:

Մանրամասների մասին մենք զրուցեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի թիվ 41 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանի հետ.

Անահիտ Զալալյան