Ինչ վիրուսներ են տարածված Նինոծմինդայում և ինչպես պայքարել դրանց դեմ

Ինչ վիրուսներ են տարածված Նինոծմինդայում և ինչպես պայքարել դրանց դեմ

Նինոծմինդայում այս պահին տարածված են մի քանի տեսակի վիրուսներ։ Դրանք են՝ ադենովիրուսը, Կոկսակի վիրուսը, ռինովիրուսները։ Վիրուսները տարածված է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների մոտ։ Այս թեմայով NOR-ի լրագողը զրույց ունեցավ Նինոծմինդա քաղաքի Էվեքս կլինիկայի մանկաբույժ Լամարա Դեմետրաձեի հետ։

«Մենք շատ անգամ ենք խոսել վիրուսներից պաշտպանվելու մասին, և հիմա էլ ուզում եմ հիշեցնել, որ քանի որ այս վիրուսները հանգիստ չեն տալիս, վիրուսներից պաշտպանվելու լավագույն և մեկ այլ ելքը գրիպի պատվաստանյութն է։

Գրիպի պատվաստումը սկսել ենք, երբ աշունը սկսվեց։ Մենք՝ բուժանձնակազմս, արդեն պատվաստվել ենք գրիպի դեմ։ Այդ իսկ պատճառով, ես խնդրում եմ, որ դիմեք Նինոծմինդայի կլինիկա։ Ամեն օր կատարվում է գրիպի դեմ պատվաստում։ Եկեք, մի՛ հետաձգեք, քանի որ պատվաստումը շատ մեծ կանխարգելում է գրիպով վարակված չլինելու համար»,-ասում է Լամարա Դեմետրաձեն։

Մեր այն հարցին թե արդյոք Նինոծմինդայում տարածված է մունի (քոս) հիվանդությունը, Լամարա Դեմետրաձեն նշում է, որ քոսը միշտ է եղել։ Բոլորս վախենում ենք քոսից, բայց չենք վախենում կարմրուկից, չենք վախենում գրիպից։ Մինչդեռ, կարմրուկի դեմ չպատվաստվելով ավելի վատ արդյունք կստանանք, քան քոսը տանելուց և մի քանի դպրոցում եղել է դա, բայց արդեն վերացված է։

Radio NOR · Լամառա Դեմետրաձե

«Կարմրուկի սեզոնն է գալիս հիմա՝ աշուն-գարուն ժամանակաշրջանը։ Եվ մինչ այդ սեզոնը կգա, եկեք, բերեք մեկ տարեկան, հինգ, վեց, յոթ տարեկան չպատվաստված երեխաներին։ Մենք պատրաստ ենք սպասարկել և պատվաստել»,-եզրափակում է Լամարա Դեմետրաձեն։