Հրդեհ Ազգային պարկի տարածքում (լուսանկարներ)

Հրդեհ Ազգային պարկի տարածքում (լուսանկարներ)

Ժամը 15:00-ի սահմաններում Խանչալի լճի մոտակայքում, որը պատկանում է Ջավախեթի ազգային պարկին, հրդեհ է առաջացել:

Նախնական վարկածով` հրդեհն առաջացել է կայծից, որը քամին քշել է մոտակա կարտոֆիլի դաշտերում վառված կրակից:

Առաջինը հրդեհը նկատել է Ազգային պարկի վերահսկիչը և զանգահարել Հրշեջ ծառայություն: Վերջինիս աշխատակիցներին հաջողվել է կրակը տեղայնացնել և մարել: Հրդեհի հետևանքով վառվել է բավականին մեծ տարածություն: