Ին՞չ փուլում է գտնվում Թորիա գյուղի սպորտդահլիճի կառուցման աշխատանքները

Ին՞չ փուլում է գտնվում Թորիա գյուղի սպորտդահլիճի կառուցման աշխատանքները

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղում ակտիվորեն ընթանում է սպորտդահլիճի կառուցման աշխատանքները։ Աշխատանքների 80 տոկոսը ավարտվել է։

Ինչպես նշեց Թորիա գյուղի մասնագետը՝ Արտյոմ Պետրոսյանը դրսի աշխատանքները գրեթե ավարտին է հասել, այժմ ընթանում են ներսի աշխատանքները։ Այս պահին կառուցվում է առաստաղը։

Մարզադահլիճի կառուցման արժեքը կազմում է 430,000 լարի։ Մրցույթին մասնակցել են երկու ընկերություններ՝ ՇՊՍ ԷՄԿ Գրուպ և ՇՊՍ ԱԲՈՒԼ։ Հաղթող է ճանաչվել ՇՊՍ ԷՄԿ Գրուպ ընկերությունը՝ 397,442 լարի գումարով: Ծախսերը ամբողջությամբ կֆինանսավորվեն տեղական բյուջեից։ Գնման հայտարարությունը հրապարակվել է 2025 թվականի ապրիլի 2-ին։
Երաշխիքային ժամկետը կազմում է 160 օր, աշխատանքները կավարտվեն 2026 թվականի փետրվարի 2 ին։

Նշենք, որ 2020 թվականին «Աջակցություն գյուղին» ծրագրով Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղին հատկացվել էր 16 000 լարի գումար, որտեղ բնակիչների որոշմամբ գյուղում հիմք է դրվել սպորտդահլիճի կառուցմանը:

Հավելենք, որ Նախկինում Թորիա գյուղում մարզադահլիճի կառուցման համար մի քանի անգամ հայտարարվել են մրցույթներ։ Հատկացվել էր 285 հազար լարի, որը 100 տոկոսով ֆինանսավորվում էր տեղական բյուջեից։ Սակայն մրցույթին ոչ մի ընկերության չմասնակցելու պատճառով այն չէր կայացել։

Կարդացեք նաև․

Թորիա գյուղի մարզադահլիճի մրցույթը կայացել է

Թորիա գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրով կառուցվում է մարզադահլիճ

Խոստումից մինչև իրականություն. Թորիայի անավարտ մարզասրահի պատմությունը

Ժդանովական գյուղում կառուցվում է նոր սպորտդահլիճ