Նինոծմինդայի մունիցիպալիտետում քվեարկության ընդհանուր պատկերը ժամը 15:00-ի դրությամբ

Նինոծմինդայի մունիցիպալիտետում քվեարկության ընդհանուր պատկերը ժամը 15:00-ի դրությամբ

Ըստ Նինոծմինդայի մունիցիպալիտետի թիվ 41 տարածքային ընտրական հանձնաժողովի տրամադրած տվյալների՝ ժամը 15:00-ի դրությամբ Վրաստանի ՏԻՄ ընտրությունների քվեարկության գործընթացին մասնակցել են մունիցիպալիտետի 7 517 ընտրող, որը կազմում է մունիցիպալիտետի ընդհանուր ընտրողների թվի 35,7%-ը:

Նշենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի ընտրատեղամասերում քվեարկության գործընթացը մինչև այս պահը ընթանում է առանց միջադեպերի: Նինոծմինդա քաղաքի ընտրատեղամասերում գրանցվել է հետևյալ պատկերը՝ թիվ 1 ընտրատեղամասում քվեարկել են 480 ընտրող, թիվ 2 ընտրատեղամասում՝ 269 ընտրող, թիվ 3 ընտրատեղամասում քվեարկել են 459 ընտրող, թիվ 37 ընտրատեղամասում՝ 220 ընտրող:

Մանրամասների մասին մեզ տեղեկություն տրամադրեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի թիվ 41 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանը.