Ապօրինի ծառահատման դեպքեր

Ապօրինի ծառահատման  դեպքեր

Վրաստանի Ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանության և Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության բաժնի աշխատակիցները հայտնաբերել են ապօրինի ծառահատման 161 դեպք, որոնք տեղի են ունեցել օգոստոսի 25-ից հոկտեմբերի 24-ը:

20 հոգի ձերբակալվել են փայտի առաջնային վերամշակման տեխնիկական պահանջների խախտման փաստի առնչությամբ: Ոստիկանության աշխատակիցները Բորժոմիում, Ադիգենում, Ախալքալաքում, Նինոծմինդայում Ախալցիխեում և Ասպինձայում հայտնաբերել են փայտի գերաններ: Ոստիկանության աշխատակիցները արգելանք են դրել մի շարք փայտամշակման գործարանների և համապատասխան տեխնիկայի վրա: Հայտնաբերված փայտի հումքը ուղարկվել է համապատասխան փորձաքննության:

Տարվում է հետաքննություն ապօրինի ծառահատման փաստի առնչությամբ Վրաստանի Քրեական օրենսգրքի առաջին մասի 303-րդ հոդվածի համաձայն: