
Վրաստանի հանրակրթական դպրոցներում դասի ընթացքում բջջային հեռախոսից օգտվելը կարգելվի նաև մանկավարժներին, «Ինտերպրեսնյուս»-ին հայտնել են կրթության նախարարությունից:
Ըստ նախարարության՝ համապատասխան փոփոխությունը նախատեսված է հանրակրթության մասին հայտարարված բարեփոխմամբ, որի ուժի մեջ մտնելը պլանավորվում է 2026-2027 ուսումնական տարում:
«Եթե մանկավարժը դասի ընթացքում բջջային հեռախոսը տեղադրի համապատասխան պահնոցի մեջ՝ աշակերտների հեռախոսների հետ միասին, դա օրինակ կլինի նրանց համար: Սա ուսուցիչների համար արգելքի բնույթ չի կրում. սա պարզապես աշակերտներին անձնական օրինակ ծառայելու համար է: Թեև, կարգավորումը ինչ կերպ կարվի, այս պահին կանոնակարգը դեռ որոշակիացված չի, մենք աշխատում ենք: Իմաստն այն է, որ ուսուցիչը օրինակ դառնա երեխայի համար», — մանրամասնել են կրթության նախարարությունից:

