Իրավիճակը Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղեր տանող ճանապարհներին

Իրավիճակը Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղեր տանող ճանապարհներին

Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղեր տանող ճանապարհներին շարունակվում են ձնամաքրման աշխատանքները։ Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի փոխքաղաքապետ Արմեն Բդոյանից, ներկայումս փակ են միայն երկու գյուղերի ճանապարհներ՝ Ախալի Խուլգումոյի (Տամբովկայի) և Վլադիմիրովկայի։

Վլադիմիրովկա գյուղում արդեն ընթանում են մաքրման աշխատանքներ, իսկ Ախալի Խուլգումոյի (Տամբովկայի) ճանապարհի մաքրումը նախատեսվում է իրականացնել վաղը առավոտյան։ Մունիցիպալիտետի մյուս գյուղեր տանող ճանապարհներին ևս շարունակվում են ձնամաքրման աշխատանքները։

Ինչ վերաբերվում է Նինոծմինդա–Ծալկա-Թբիլիսի (Փարվանայի լեռնանցք) հատվածում ապա ավտոճանապարհը փակ է։