Քութաիսիի կլինիկայում ծննդաբերությունից հետո 20-ամյա աղջիկ է մահացել

Քութաիսիի կլինիկայում ծննդաբերությունից հետո 20-ամյա աղջիկ է մահացել

Հարազատները բժիշկներին են մեղադրում Քութայիսիի կլինիկայում ծննդաբերությունից հետո 20-ամյա աղջկա մահվան մեջ։


Հասանելի տեղեկությունների համաձայն՝ 20-ամյա Լիկա Տալախաձեն երկու շաբաթ առաջ ծննդաբերել է Սենակիի ծննդատանը, իսկ մի քանի օր առաջ նրա վիճակը վատացել է, և նրան տեղափոխել են Քութայիսի, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրան։
Դեպքի պատճառով դատաբժշկական փորձաքննության բաժանմունքում իրարանցում է եղել։ Հարազատները պահանջում են կնոջ մահվան հետաքննություն։


ՆԳՆ-ի տվյալներով՝ միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, որը վերաբերում է անփութության հետևանքով կյանքի կորստին։