Հեշտիա և Գանձա գյուղերում ասֆալտապատման մրցույթ՝ միլիոնավոր լարի արժեքով

Հեշտիա և Գանձա գյուղերում ասֆալտապատման մրցույթ՝ միլիոնավոր լարի արժեքով

Մարտի 27-ին հայտարարվել է մրցույթ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա և Գանձա գյուղերի ներքին ճանապարհների ասֆալտապատման համար։

Մրցույթի ընդհանուր արժեքը կազմում է 1,812,209 (մեկ միլիոն ութ հարյուր տասներկու հազար երկու հարյուր ինը) լարի։

Գանձա գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատման նախագծի իրականացման համար հատկացվել է 798,085 (յոթ հարյուր իննսունութ հազար ութսունհինգ) լարի։

Հեշտիա գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատման նախագծի իրականացման համար հատկացվել է 1,014,124 (մեկ միլիոն տասնչորս հազար հարյուր քսանչորս) լարի։

Ֆինանսավորման աղբյուրը 100%-ով մունիցիպալ բյուջեն է։ Առաջարկների ընդունման վերջնաժամկետը՝ ապրիլի 17-ն է։

Մրցույթ էր հայտարարվել նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Խանչալի, Մեծ Գոնդուրա և Փոքր Գոնդուրա գյուղերի գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատման համար։

Ընդհանուր առմամբ նախագծերի արժեքը կազմում է 2,667,208 լարի, որի 5%-ը հատկացվում է մունիցիպալ բյուջեից, իսկ 95%-ը՝ պետական բյուջեից։

Հայտերի ընդունումն ավարտվել էր մարտի 25-ին։ Մրցույթին մասնակցել է «Ջավախ Ավտոգզա» ընկերությունը՝ ներկայացնելով 2,580,000 լարի առաջարկ, սակայն մրցույթի արդյունքները դեռ չեն հաստատվել։

Մրցույթ է հայտարարվել Նինոծմինդայի Փ․ Խանչալի, Մեծ և Փոքր Գոնդուրա գյուղերի ճանապարհների ասֆալտապատման համար