Մաջադիա գյուղում մեկնարկեց Արթուր Պարոնյանի հիշատակին նվիրված ֆուտբոլային մրցաշարը

Մաջադիա գյուղում մեկնարկեց Արթուր Պարոնյանի հիշատակին նվիրված ֆուտբոլային մրցաշարը

Երեկ՝ ապրիլի 1-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Մաջադիա գյուղում մեկնարկեց անցյալ տարի վաղաժամ կյանքից հեռացած Արթուր Պարոնյանի հիշատակին նվիրված ֆուտբոլային մրցաշարը։

futbol

Արթուր Պարոնյանը ծնունդով Մաջադիա գյուղից էր։ Նա ապրում էր Վաղարշապատ քաղաքում (Էջմիածին), բայց հաճախ էր այցելում հայրենի գյուղ։ Անցյալ տարի Արթուր Պարոնյանը, 35 տարեկան հասակում, դժբախտ պատահարի հետևանքով, մահացավ։

Նրա հիշատակին գյուղում կազմակերպել են ֆուտբոլային մրցաշար։ Բոլոր կազմակերպչական և ֆինանսական ծախսերը հոգացել է նրա ազգական Մաքսիմ Խեդոյանը։

Մրցաշարը բացեց և ներկայացրեց միջոցառումը գյուղի բնակիչ Սամվել Ղազարյանը։ Մրցաշարին մասնակցում են Վարևան, Սամսար, Ագանա, Խանդո, Կորխ, Էխտիլա և այլ գյուղերի քսանչորս ֆուտբոլային թիմ։

Կարճատև բացման արարողությունից հետո սկսվեցին առաջին խաղերը։ Մաջադիայի և Էխտիլայի թիմերի միջև խաղում 1:3 հաշվով հաղթեց Էխտիլայի թիմը։ Ագանայի և Սամսար թիմերի միջև խաղում 2:1 հաշվով հաղթեց Սամսարի թիմը։ Թիմերի միջև խաղերը շարունակվում են։

futbol1

Մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 4-ին։ Հաղթողները կստանան գավաթ և մեդալներ։ Բացի այդ, կազմակերպիչները նախատեսում են մրցանակ առանձին անվանակարգերում՝ լավագույն խաղացող, լավագույն դարպասապահ, լավագույն կիսապաշտպան և լավագույն հարձակվող։

jnews.ge