Ջրի արտահոսք Նինոծմինդայի Սպանդարյան փողոցում

Ջրի արտահոսք Նինոծմինդայի Սպանդարյան փողոցում

Այսօր՝ ապրիլի 18-ին, Նինոծմինդա քաղաքի Սպանդարյան փողոցում վաղ առավոտից նկատվել է խնդիր, դիտահորից ջուրը դուրս է եկել և հոսում է փողոցի ամբողջ երկայնքով՝ առաջացնելով անհարմարություններ բնակիչների և անցորդների համար։

Այս մասին NOR ռադիոկայանին հայտնում է նույն փողոցի բնակիչը ուղարկելով նկարներ տվյալ հատվածից:

Հարկ է նշել, որ Նինոծմինդայի գրասենյակից Վրաստանի Միացյալ ջրամատակարարման ընկերությունը մեզ որևէ տեղեկատվություն չի տրամադրում այդ իսկ պատճառուվ նյութը միակողմանի բնույթ է կրում։