Բարսելոնայում իրականացվել է աշխարհում առաջին դեմքի փոխպատվաստումը, որի դոնորն է եղել կամավոր էվթանազիայի անցած անձը: Միջատի կծոցից հետո ծանրագույն վնասվածք ստացած պացիենտին փոխպատվաստել են դեմքի կենտրոնական հատվածը՝ ներառյալ մաշկը, ենթամաշկային բջջանքը, մկանները, նյարդերը, արյունատար անոթները և ոսկրային կառուցվածքները: Սա թույլ է տվել լիարժեքորեն վերականգնել դեմքի անատոմիան և արյան շրջանառությունը:
3D մոդելավորման տեխնոլոգիան ապահովել է հյուսվածքների կատարյալ համապատասխանություն՝ թե՛ ձևի, թե՛ կառուցվածքի առումով: 24-ժամյա բարդ վիրահատության ընթացքում կատարվել է միկրովիրաբուժական վերակառուցում, որը միացրել է դոնորի անոթներն ու նյարդերը ռեցիպիենտի օրգանիզմին՝ զգայունության և ֆունկցիաների վերականգնման համար: Պացիենտը՝ Կարմե անունով, արդեն նկատում է դրական դինամիկա և բնական զգացողությունների վերադարձ դեմքի նոր հատվածում:
Այս վիրահատությունը բժշկական հեղաշրջում է, որն ապացուցում է ժամանակակից վիրաբուժության հնարավորությունները նույնիսկ ամենաբարդ դեպքերում՝ վերադարձնելով մարդկանց լիարժեք կյանքի և հասարակության մեջ ինտեգրվելու հնարավորություն:
