Կայացավ «Արշալույս» թերթի «Տաղանդավոր սերունդ» 5-րդ նախագծի մասնակիցների պարգևատրումը

Կայացավ «Արշալույս» թերթի «Տաղանդավոր սերունդ» 5-րդ նախագծի մասնակիցների պարգևատրումը

Ապրիլի 23-ին Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Արշալույս» թերթի կողմից կազմակերպված «Տաղանդավոր սերունդ» մրցութային նախագծի 5-րդ պարգևատրման արարողությունը։

Մրցույթին մասնակցում էին Նինոծմինդայի ավելի քան 30 կրթօջախների սաներ։

Մասնակիցները պարգևատրվեցին առաջին, երկրորդ, երրորդ կարգի դիպլոմներով, գրան պրիներով։ Բոլոր մասնակիցները ստացան պատվոգրեր։

Տաղանդավորներին բացահայտելու համար 5 տարի առաջ «Արշալույս» թերթի ստեղծագործական խումբը մեկնարկել է այս նախագիծը, որտեղ տարեց տարի ավելանում է մասնակիցների թիվը։ «Տաղանդավոր սերունդ» նախագիծը դարձել է ավանդական։ Միջոցառումը հագեցած էր երգերով պարերով և ասմունքով։

Թերթի առաջին համարը լույս է տեսել 1935 թվականին և «Արշալույս» թերթի համար այս տարի հոբելյանական է։ Այս տարի նշվում է թերթի 90 ամյակը, այդ իսկ պատճառով մենք նախատեսել ենք միջոցառումների շարք, որը կլինի անակնկալ,- ասաց «Արշալույս» թերթի խմբագիր Լուսինե Վարդանյանը

Նշենք, որ միջոցառմանը ներկա էին երեխաներ, ծնողներ, հյուրեր և պաշտոնատար անձիք։