Կամո Մկոյանը պատմում է Մեծ Արագյալից Ստեփան Մղդեսյանի մասին

Կամո Մկոյանը պատմում է Մեծ Արագյալից Ստեփան Մղդեսյանի մասին

Կամո Մկոյանը հանդես է եկել ռադիոկայանի եթերում՝ և NOR-ի միջոցով ներկայացնում է ոչ այնքան հայտնի ստեղծագործողի մասին՝ Ստեփան Մղդեսյանին ով Փոքր Արագյալից է։

Իր խոսքում Մկոյանը նշե․․, որ կարևոր է ունենալ նման հարթակներ, որոնք հնարավորություն են տալիս բարձրաձայնելու և արժևորելու այն մարդկանց, ովքեր իրենց ժամանակում մնացել են ստվերում, սակայն ունեցել են ստեղծագործական մեծ ներուժ։ «Շնորհակալ եմ այս հնարավորության համար, քանի որ կարողանում եմ ներկայացնել այնպիսի մարդկանց, ինչպիսին է Ստեփան Մղդեսյանը»,- ասաց նա։

Ստեփան Մղդեսյանը, ով ծնվել է մոտավորապես 1900 թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Արագյալ գյուղում, ապրել է շուրջ 90 տարի։ Իր կյանքի ընթացքում նա գրել է մի շարք երգեր, սակայն այդ ստեղծագործությունները լայն ճանաչում չեն ստացել և մնացել են անհայտ հանրության համար։ Ինչպես նշեց Մկոյանը ինքը կարողացել է հավաքել նրա ստեղծագործությունները։

Կամո Մկոյանի խոսքով՝ Մղդեսյանի երգերի տեքստերը նա ստացել է անձամբ հեղինակից։ Նա նաև նշեց որ շատ անգամներ են առիթներ եղել հանդիպել Մղդեսյանի հետ։

Այսօր Կամո Մկոյանը նպատակ ունի վերակենդանացնել և հանրությանը ներկայացնել այդ երգերը՝ դրանք անձամբ կատարելով և տարածելով, որպեսզի Ստեփան Մղդեսյանի ստեղծագործական ժառանգությունը արժանի ճանաչում ստանա։

Մանրամասները տեսանյութում․