
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի թիվ 2 հանրային դպրոցում տեղի ունեցավ Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցին նվիրված միջոցառում:

Միջոցառման ժամանակ ցուցադրվել է Հեշտիայի հանրային դպրոցի կողմից պատրաստված Ժվանիայի դպրոցի գործունեության մասին պատմող ֆիլմ: Բացի այդ, դպրոցի աշակերտները կատարել են երաժշտական համարներ և արտասանել հայտնի վրացի բանաստեղծների բանաստեղծություններ:

Միջոցառման ավարտին Ժվանիայի դպրոցի փոխտնօրեն Լևան Քարումիձեն ելույթ է ունեցել ներկաներին և Հեշտիա գյուղի թիվ 2 հանրային դպրոցի տնօրեն Լալազար Արոյանին շնորհել շնորհակալագիր՝ արդյունավետ և հաջող համագործակցության համար: Նրա խոսքով, նման միջոցառումները նպաստում են ազգային փոքրամասնությունների երիտասարդների ինտեգրմանը և խորացնում են նրանց հետաքրքրությունը վրացական լեզվի և մշակույթի նկատմամբ:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը և կրթական ռեսուրս կենտրոնների ներկայացուցիչները:




