
Նինոծմինդա քաղաքի Սպանդարյան փողոցում դիտահորից ջուրը դուրս է եկել և հոսում է փողոցի ամբողջ երկայնքով՝ առաջացնելով անհարմարություններ բնակիչների և անցորդների համար։ Այսօր՝ ապրիլի 27-ին, այցելելով նշված փողոց՝ արձանագրեցինք ջրի արտահոսքը։
Հավելենք, որ արդեն տևական ժամանակ է ինչ փողոցը այս իրավիճակում է։
Հարկ է նշել, որ Նինոծմինդայի գրասենյակից Վրաստանի Միացյալ ջրամատակարարման ընկերությունը մեզ որևէ տեղեկատվություն չի տրամադրում այդ իսկ պատճառուվ նյութը միակողմանի բնույթ է կրում։
Նշենք որ Այս մասին օրեր առաջ NOR ռադիոկայանին հայտնել է նույն փողոցի բնակիչը ուղարկելով նկարներ տվյալ հատվածից։

