Վրաստանում հոսանքի սակագնի բարձրացում՝ բնակիչները ստանում են նոր հաշվարկներով ծանուցումներ

Վրաստանում հոսանքի սակագնի բարձրացում՝ բնակիչները ստանում են նոր հաշվարկներով ծանուցումներ

Վրաստանում էլեկտրաէներգիայի սակագները բարձրացել են։ Վերջին օրերին տարածվում են տեղեկություններ, որ բնակիչները ստացել են հաղորդագրություններ, որտեղ սպառված էլեկտրաէներգիայի արժեքը հաշվարկված է նոր՝ 5 թեթրի ավելացված սակագնով։

Չնայած այն հանգամանքին, որ սակագնի փոփոխության մասին պաշտոնական հայտարարությունները ավելի վաղ էին հնչել, հասարակության շրջանում ակտիվ քննարկվում էր, թե բարձրալեռնային շրջանների համար փոփոխությունը կհետաձգվեր և ուժի մեջ կմտներ միայն հունիսից։ Սակայն, ըստ առկա տեղեկությունների, թանկացումն արդեն կիրառվում է նաև այդ բնակավայրերում։

Նոր հաշվարկներով՝ յուրաքանչյուր 100 կիլովատ/ժամ էլեկտրաէներգիայի արժեքը աճել է։

NOR ռադիոկայանը պաշտոնական նամակով դիմել է  ენერგო-პრო ჯორჯია ընկերությանը՝ թանկացման մանրամասները և հատկապես բարձրալեռնային շրջաններում դրա կիրառման վերաբերյալ պարզաբանում ստանալու համար։ Մանրամասները կներկայացվեն հետագա նյութերում։