
Մայիսի 2-ին Նինոծմինդայի մշակույթի տան բակում նշվեց Պարի միջազգային օրը՝ տոն, որը համախմբում է արվեստասերներին և ընդգծում պարի դերը ազգային ինքնության պահպանման գործում։
Միջոցառմանը մասնակցեցին Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետների տարբեր պարային համույթներ՝ ներկայացնելով ազգային ու ժամանակակից պարեր։
Նինոծմինդայի պարի միջազգային օրվա հիմնադիրը պարուսույց Լուսինե Մզիկյանն է՝ Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի աջակցությամբ։
Բոլոր պարուսույցները քաղաքապետարանի կողմից պարգևատրվեցին հուշանվերներով։
Նշենք, որ Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ 1982 թվականից ի վեր ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր՝ ի պատիվ ժամանակակից բալետի հիմնադիր, ֆրանսիացի պարուսույց Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրվա (1727-1810թթ.):
1995 թվականից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո: Տարիներ շարունակ աշխարհով մեկ սփռվող Պարի միջազգային օրվա ուղերձը հեղինակում է պարարվեստի որևէ ականավոր ներկայացուցիչ:
Տեսանյութ․

