Եֆրեմովկայի ջրամբարը կրկին փլուզվել է

Եֆրեմովկայի ջրամբարը կրկին փլուզվել է

Եֆրեմովկա գյուղում խոշոր եղջերավոր անասունների համար կառուցված ջրամբարը, որը նախատեսված էր ամռան ամիսներին ջրի ապահովման համար կրկին փլուզվել է։

Կառուցումից հետո ջրամբարը փաստացի չի գործել, ամռան ամիսներին այն մշտապես դատարկ է։ NOR ռադիոկայանի կողմից տարբեր ամաիսներին հավաքագրված տեսանյութերն ու լուսանկարները փաստում են, որ ջրամբարում ընդամենը երեք օր է ջուր եղել, և այդ դեպքում էլ ջուրը շատ արագ ներծծվել է գետնի տակ՝ ստորգետնյա ճեղքերի պատճառով։

Խնդիրները սրանով չեն սահմանափակվում։ Ձնհալի ժամանակ ջրամբարի պատնեշը չի դիմանում հոսքին։ Նման դեպք գրանցվել է նաև 2025 թվականի մարտի 8-ին, երբ ջրամբարի պատնեշը ջուրը քշել տարել էր։
Տեսանյութ․

Մայիսի 4-ին որտեղ ձնհալի առատ ջուրը կրկին քշել տարել է ջրամբարի պատնեշը՝

Իսկ, թե որքան էր նախատեսված ջրամբարի կառուցման համար կարդացեք ստորև տեղադրված հղումով։

Եֆրեմովկայում կառուցվում է ջրամբար. Առկա են մի շարք անպատասխան հարցեր