
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս մայիսի 9-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները, պետական կառույցների աշխատակիցներն ու պաշտոնյաները հավաքվել էին Հայրենական մեծ պատերազմի հուշակոթողի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։
Միջոցառման ընթացքում ներկաները ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմի տարիներին իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսների հիշատակը։
Ստորև ներկայացնում ենք Նինոծմինդայի մունիցիպալիտետի որ գյուղերից են մասնակցել և զոհվել Հայրենական մեծ պատերազմում:
Տեսանյութ․

