Ախալքալաքի Մշակույթի տանը տեղի ունեցավ «Անհաղթ աքլորը» ներկայացումը

Ախալքալաքի Մշակույթի տանը տեղի ունեցավ «Անհաղթ աքլորը» ներկայացումը

Մայիսի 8-ին Ախալքալաքի Մշակույթի տան փոքր դահլիճում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի «Անհաղթ աքլորը» ներկայացումը՝ կազմակերպված Ալիք Քսպոյանի նախաձեռնությամբ։

Ներկայացմանը մասնակցում էին Ախալքալաքի մունիցիպալիտետի տարբեր գյուղերից ժամանված երեխաներ։ Հատկանշական է, որ ամենափոքր մասնակիցը ընդամենը 4 տարեկան էր։ Դահլիճում ներկա էին ծնողներ, քաղաքապետարանի աշխատակիցներ, ուսուցիչներ և մշակութային կյանքի ներկայացուցիչներ։

Միջոցառումն անցավ բարձր մակարդակով՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։ Մշակույթի տան տնօրեն և կազմակերպիչ Ալիք Քսպոյանը նշեց, որ երեխաներն ու մասնակիցները երկար ժամանակ պատրաստվել են, որպեսզի ներկայացումը բեմադրվի պատշաճ և արժանապատիվ կերպով։

Իր խոսքում նա նաև շնորհակալություն հայտնեց Ախալքալաքի քաղաքապետարանին՝ Մշակույթի տան դահլիճի ջեռուցումն ապահովելու համար։ Նրա խոսքով՝ նախկինում նման պայմանների բացակայության պատճառով դժվար էր մշակութային միջոցառումներ կազմակերպելը, սակայն այժմ արդեն հնարավոր է անցկացնել համերգներ, ներկայացումներ և այլ մշակութային ծրագրեր։