Արմատներով Ժդանովական գյուղից Լազյան Գայանեն արժանացել է ոսկե մեդալի

Արմատներով Ժդանովական գյուղից Լազյան Գայանեն արժանացել է ոսկե մեդալի

Արմատներով Ժդանովական գյուղից Լազյան Գայանեն, որը ծնվել է 2013 թվականին, արդեն հասցրել է նշանակալի հաջողություններ գրանցել կարատեի սպորտաձևում։

Գայանեն 6 տարի է, ինչ զբաղվում է կարատեով՝ ցուցաբերելով մեծ կամք, աշխատասիրություն և նպատակասլացություն։ Նրա նվիրումն ու հետևողական աշխատանքը տվել են իրենց արդյունքը։ Վերջերս Դինամո մարզադահլիճում անցկացված կարատեի մրցումների ժամանակ նա գրավել է առաջին պատվավոր տեղը և արժանացել ոսկե մեդալի։

Երիտասարդ մարզուհին մասնակցել է նաև միջազգային մրցումների՝ ներկայանալով Սերբիյում և Լեհաստանում անցկացված առաջնություններում։ Նշենք, որ բացի կարատեից Գայանեն զբաղվում է նաև պարով։