Նինոծմինդայի Կլոր լճի մակարդակը զգալիորեն նվազել է և վերածվել ճահճի

Նինոծմինդայի Կլոր լճի մակարդակը զգալիորեն նվազել է և վերածվել ճահճի

Չնայած Նինոծմինդայի մունիցիպալիտետում պարբերաբար իրականացվում են աղբահանության աշխատանքներ, այնուամենայնիվ բնակիչների մի մասը շարունակում է աղբը նետել պատահական վայրերում՝ չմտածելով շրջակա միջավայրի և բնության պահպանության մասին։ Բացի այդ, լճի ջրի մակարդակը զգալիորեն նվազել է, և այն աստիճանաբար վերածվում է ճահճացած տարածքի։ Ջրի փոխարեն այժմ այնտեղ հաճախ կարելի է տեսնել գոմաղբ, արածող կովեր և անմաքուր միջավայր, ինչը ոչ միայն փչացնում է բնության տեսքը, այլև վտանգ է ներկայացնում շրջակա կենդանական և բուսական աշխարհի համար։ Այս վիճակը հատկապես ակնհայտ է Նինոծմինդայի Կլոր լճի տարածքում, որտեղ տարիների ընթացքում կուտակված աղբը լուրջ վնաս է հասցնում բնությանը և լճի էկոհամակարգին։

Կլոր լիճը, որը նախկինում համարվում էր շրջանի գեղեցիկ և հանգստացնող բնական վայրերից մեկը, այսօր հայտնվել է անմխիթար վիճակում։ Տարածքում կարելի է նկատել պլաստիկ շշեր, պոլիէթիլենային տոպրակներ, սննդի մնացորդներ և տարբեր կենցաղային աղբ։