
Այսօր` մայիսի 14-ին NOR ռադիոկայանին դիմել է Արտո Վարդանյանը՝ ահազանգելով, որ Նինոծմինդայի Խոջաբեկ թաղամասում գտնվող իր 25 սոտ ինչպես նաև հարևանի 50 սոտ կարտոֆիլի արտերը հեղեղվել է կոյուղու դիտահորից դուրս եկած կեղտաջրերի պատճառով։
Ջուրը տարածվել է հողատարածքի ամբողջ երկայնքով, ինչի հետևանքով կարտոֆիլը դուրս է եկել հողի երես։ Ինչպես նշեց բնակիչը սա առաջին դեպքն է, որ նման բան է կատարվում։
Արտո Վարդանյանը նշեց, որ արդեն դիմել է ջրամատակարարման ծառայության աշխատակիցներին՝ խնդիրը շտապ կարգավորելու համար, սակայն մեր նկարահանման ընթացքում, որը տևեց մեկ ժամ ու կես ոչ ոք չկար։ Այդ ընթացքում նույնպես բնակիչը մի քանի անգամ զանգահարեց Նինոծմինդայի ջրամատակարարման ընկերության ղեկավարին սակայն աշխատակիցները այդպես էլ չեկան։ Արտո Վարդանյանը ինքն իր ուժերով փորձում էր փոխել ջրի հոսքի ուղղությունը և կանխել հետագա վնասները։
Նա նաև հայտնեց, որ պատրաստվում է դիմել Նինոծմինդայի քաղաքապետին՝ Անիվարդ Մոսոյանին կրած վնասների համար համապատասխան փոխհատուցում և տույժ ստանալու նպատակով։
NOR ռադիոկայանը կլինի հետևողական և կանդրադառնա, թե ինչ քայլեր կձեռնարկեն պատասխանատու կառույցները, ինչպես նաև ինչ չափի օգնություն և փոխհատուցում կտրամադրվի տուժած բնակիչներին։
Մանրամասները տեսանյութում․

