«Փարվանա» համույթի կրտսեր խումբը ելույթ ունեցավ Թբիլիսիում

«Փարվանա» համույթի կրտսեր խումբը ելույթ ունեցավ Թբիլիսիում

Մայիսի 16-ին՝ Թբիլիսի քաղաքում կայացել է«მიყვარხარ საქართველო» փառատոնը, որին իր մասնակցությունն է ունեցել «Փարվանա» համույթի կրտսեր խումբը։
Սա փոքրիկների առաջին բեմելն էր՝ լի հուզմունքով, պատասխանատվությամբ, գեղեցիկ պահերով ու անմոռանալի տպավորություններով։

«Չնայած առաջին ելույթին, երեխաները վստահ ու պատվով ներկայացան բեմում՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ծափահարություններին և բարձր գնահատանքին»,- ասում է պարուսույց Լուսինե Մզիկյանը։ Ամենափոքր մասնակիցը 4 տարեկան է:

Փառատոնի ավարտին մասնակիցները պարգևատրվել են մեդալներով, գավաթներով և պատվոգրերով՝ իրենց գեղեցիկ ելույթի և ակտիվ մասնակցության համար։