Նինոծմինդայի Երկրագիտական թանգարանում նշվեց Թանգարանների միջազգային օրը

Նինոծմինդայի Երկրագիտական թանգարանում նշվեց Թանգարանների միջազգային օրը

Այսօր՝ մայիսի 18-ին, Նինոծմինդայի Երկրագիտական թանգարանում նշվեց Թանգարանների միջազգային օրը։

Միջոցառմանը մասնակցում էին Մամզարայի հանրային դպրոցի 9-11-րդ դասարանի աշակերտները, իսկ կազմակերպիչը պատմության ուսուցչուհի` Հասմիկ Խաչատրյանն էր։

Միջոցառմանը աշակերտները ներկայացրեցին տարբեր երկրների թանգարանների մասին, ներկայացրեցին պարային համար, ասմունք ինչպես նաև կիթառով համարներ։

Բացման խոսքով հանդես եկավ Երկրագիտական թանգարանի տնօրեն Արևիկ Տոներյանը նշելով․

«Այսօր կրկնապատկվում է մեր ուրախությունը և տրամադրությունը։ Ողջունում եմ բոլորիդ այցը Նինոծմինդայի Երկրագիտական թանգարան և սիրով նշում, որ այսօր աշխարհը նշում է Թանգարաննների միջազգային օրը, այն կյանքի է կոչվել 1978 թվականին և ունի գրեթե կեսդարյա պատմություն։ Թանգարանում միշտ լինում են նման միջոցառումներ, նշեմ, որ նախկինում եթե միայն Նինոծմինդայի դպրոցներից էին մասնակցում այժմ մեզ հետ համագործակցում և մասնակցում են նաև մունիցիպալիտետի գյուղերի դպրոցներից»։

Միջոցառման ավարտին նաև ելույթ ունեցավ Լևոն Վարդանյանը՝ իր գոհունակությունը հայտնելով մասնակիցներին և կարևորելով թանգարանների գործունությունը ներկա ժամանակներում։ Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի ծառայության կողմից էլ հուշանվերներ հանձնվեցին աշակերտներին։

Մանրամասները տեսանյութում․