
Այսօր՝ մայիսի 19-ին, Նինոծմինդա քաղաքի Կարլ Մարքս փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։
Ըստ ականատեսների՝ թեթև մարդատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել խանութի ցանկապատին, որն էլ վնասվել է։
Դեպքի վայրում աշխատել են իրավապահ մարմինները։
Նախնական տեղեկությունների համաձայն տուժածներ չկան։

