Գազի պայթյուն Նինոծմինդա քաղաքի տներից մեկում

Գազի պայթյուն Նինոծմինդա քաղաքի տներից մեկում

Նոյեմբերի 14-ին առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքի Դերժինսկու 3ա հասցեում գտնվող բնակիչ Վ.Գ.-ի տանը տեղի է ունեցել գազի պայթյուն:

Պայթյունը տեղի է ունեցել անզգուշության պատճառով: Հատակին բռնկված հրդեհից կրակը անցել է պատի պաստառին, որից էլ սկսել է այրվել գազատարի ռետինե խողովակը և պայթյուն է առաջացել:

Հրդեհի պատճառած վնասը զգալի չէ:
Դեպքի վայրում են գտնվել Հրդեհաշիջման փրկարար ծառայության և Շտապ օգնության աշխատակիցները:
Պայթյունից տուժածներ չկան: