Երկրաշարժ Թուրքիայում

Երկրաշարժ Թուրքիայում

Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 9 կմ խորության վրա։

Երկրաշարժը տեղի է ունեցել Քահրամանմարաշ նահանգից 73 կմ դեպի արևմուտք և Անդըրին քաղաքից 29 կմ դեպի հյուսիսարևմուտք։