
Քութաիսիում վարորդական վկայականի քննության ժամանակ քաղաքացին ինքնազգացողության կտրուկ վատացման հետևանքով մահացել է։ Այս տեղեկությունը տարածել է «Ինֆո Իմերեթի» լրատվամիջոցը։
Տրանսպորտային միջոցի քննական հրապարակում միջին տարիքի տղամարդը սրտի նոպա է ունեցել, ինչից հետո շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է կլինիկա, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
«Քարթլիս ամբեբի»-ն գրել է, որ մահացածը 57 տարեկան տղամարդ էր Քարելիի մունիցիպալիտետից։
ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ նշված փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով` անզգուշությամբ կյանքից զրկել (մահ պատճառել)։

