
ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դեսպանությունների համատեղ հայտարարության համաձայն՝ Եվրոպական միությունը և նրա անդամ պետությունները ջերմորեն շնորհավորում են Վրաստանին Անկախության օրվա կապակցությամբ։
Եվրոպական պետությունների ներկայացուցիչները նշել են. «Այս կարևոր օրը մենք վերահաստատում ենք ԵՄ-ի անսասան աջակցությունը Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։
«Վրաստանը անկախություն հռչակեց 1918 թվականի մայիսի 26-ին՝ վերահաստատելով ինքնիշխան և ժողովրդավարական պետականության իր տեսլականը։ Անկախության հռչակագրի ոգին այսօր խոր արձագանք է գտնում վրացական հասարակության մեջ։ Վրաստանի պատմությունը արտացոլում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի հետևողական ձգտումը։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում Եվրամիությունը և նրա անդամ պետությունները աջակցել են Վրաստանին և մնում են հուսալի, երկարաժամկետ գործընկերներ»։ Ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության և հիմնարար ազատությունների պաշտպանության ուղղությամբ առաջընթացը մնում է կարևոր եվրոպական ուղու առաջխաղացման համար։
Այս կարևոր օրը մենք վերահաստատում ենք ԵՄ-ի անսասան աջակցությունը Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում», – ասվում է համատեղ հայտարարության մեջ։

