Մանկապարտեզի դաստիարակչուհին ձերբակալվել է բռնության մեղադրանքով

Մանկապարտեզի դաստիարակչուհին ձերբակալվել է բռնության մեղադրանքով

Թբիլիսիի մասնավոր մանկապարտեզի դաստիարակչուհին ձերբակալվել է անչափահասի նկատմամբ ֆիզիկական բռնության մեղադրանքով։

Այս տեղեկությունը տարածել է Ներքին գործերի նախարարությունը։

ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության անչափահասների գործերի բաժնի աշխատակիցները նախնական քննության արդյունքում ձերբակալել են մեկ անձի՝ անչափահասի նկատմամբ բռնության մեղադրանքով։ Քննությամբ պարզվել է, որ Թբիլիսիի մասնավոր մանկապարտեզներից մեկի դաստիարակչուհին ֆիզիկական բռնություն է գործադրել անչափահասի նկատմամբ։

Ընթացիկ քննության շրջանակներում իրավապահ մարմինների աշխատակիցներն առգրավել են տեսաձայնագրությունները, որոնք հաստատում են մեղադրյալի հանցավոր արարքը։

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ոստիկանությունը որպես կասկածյալ ձերբակալել է հանցագործություն կատարողին։