
Նինոծմինդայի Չափաև փողոցի 11-րդ տան բնակչուհի Հոգաբերտ Խաչատրյանը դիմել է NOR ռադիոկայանին՝ իրենց տան հարակից տարածքում ջրի արտահոսքի խնդրով։
Նրա խոսքով՝ դեռևս փետրվար ամսից կենտրոնական խմելու ջուրը հոսում է իրենց տան բակ։ Բնակչուհին նշում է, որ ջուրն արդեն լցվել է նաև ավտոտնակ և ինքն է քանդել ասֆալտը և ճանապարհ բացել ջրի համար։
Հոգաբերտ Խաչատրյանի խոսքով՝ ինքը բազմիցս զանգահարել և դիմել է համապատասխան ծառայություններին, սակայն այնտեղից պատասխանել են, որ պետք է անձամբ ներկայանա։ Սակայն 80-ամյա հաշմանդամ կինը նշում է, որ առողջական վիճակի պատճառով չի կարող անձամբ գնալ համապատասխան կառույցներ։
Բնակչուհին խնդրում է պատասխանատու մարմիններին ուշադրություն դարձնել խնդրին և հնարավորինս արագ լուծում տալ ստեղծված իրավիճակին։
Մանրամասները աուդիոնյութում․
Հարկ է նշել, որ ջրի արտահոսք է նաև Նինոծմինդա քաղաքի Կարլ Մարքս և Ազատություն փողոցների խաչմերուկի մայթեզրին, որտեղ արդեն երկար ժամանակ շարունակվում է ջրի արտահոսքը։ Նշենք, որ մի քանի անգամ տվյալ հատվածում իրականացվել են աշխատանքներ։
Կարդացեք նաև․
Ջրի արտահոսքի հերթական խնդիրը Նինոծմինդայում
Ո՞ւմ հաշվեկշռին է արտահոսող ջրի տարածքը

