
Մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության տվյալներով՝ քարաթափումը վնասել է Վարձիայի այսպես կոչված «գաղտնի թունելի» մոտ գտնվող արշավային արահետը։
Հատվածը ժամանակավորապես փակ կլինի անվտանգության նկատառումներից ելնելով։
«Այս տարվա մայիսի 27-ին, լուսաբացին, Վարձիայի պատմաճարտարապետական թանգարան-արգելոցում, այցելուների համար նախատեսված տարածքում (այսպես կոչված գաղտնի թունելի մոտ) գրանցվել է քարաթափում, որը վնասել է հետիոտնային արահետը և պաշտպանիչ ցանկապատը։
Այցելուների անվտանգության նպատակով այս հատվածը ժամանակավորապես փակ կլինի։ Մասնագետներն արդեն տեղում են՝ ստեղծված իրավիճակը գնահատելու և հետագա վերականգնողական աշխատանքները պլանավորելու համար։ Խնդրում ենք տարածքում տեղաշարժվելիս հետևել թանգարան-արգելոցի աշխատակիցների հրահանգներին», — ասվում է տարածված հայտարարության մեջ։

