Հեշտիայում իր դռներն է բացել ABRAMYAN’S DANCE STUDIO-ն

Հեշտիայում իր դռներն է բացել  ABRAMYAN’S DANCE STUDIO-ն

Հեշտիա գյուղում իր դռներն է բացել նոր և հեռանկարային պարի ստուդիան՝ ABRAMYAN’ S DANCE STUDIO-ն։

Չնայած նորաբաց լինելուն՝ ստուդիան արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել համայնքում․ այստեղ արդեն գրանցվել է ավելի քան 70 երեխա։ Սա վկայում է այն վստահության և հետաքրքրության մասին, որը ծնողներն ու երեխաները ցուցաբերում են ստուդիայի նկատմամբ։

Ստուդիայում դասավանդվելու են պարի տարբեր ոճեր՝ ժողովրդական պարերից մինչև ժամանակակից պարեր։

Դասընթացներն անցկացվում են պրոֆեսիոնալ մոտեցմամբ՝ պարուսույց Հասմիկ Աբրահամյանի ղեկավարությամբ։

Ստուդիայում արդեն կազմավորված են 4 տարիքի պարային խմբեր՝
3-6 տարեկան
7-10 տարեկան
11-14 տարեկան
15-18 տարեկան սաների համար։

Կարևոր և առանձնահատուկ փաստ է նաև այն, որ Հասմիկ Աբրահամյանը մասնագիտական վերապատրաստում է անցել ABRAMYAN’S DANCE STUDIO-ում՝ աշխատելով և կատարելագործվելով ոլորտի հայտնի մասնագետների հետ։ Նա վերապատրաստվել է Վիկա Մարտիրոսյանի, Մանե Հայրապետյանի և Լալա Գևորգյանի մոտ, ինչը կարևոր հիմք է հանդիսանում ստուդիայում բարձրակարգ և ժամանակակից կրթություն ապահովելու համար։

ABRAMYAN S DANCE STUDIO-ի նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ երեխաները ոչ միայն կսովորեն պարարվեստ, այլև կձևավորվեն որպես ինքնավստահ, կարգապահ և ստեղծագործ անհատներ։