
Դատավոր Գերմանե Դադեշքելիանին տեղում խորհրդակցությամբ որոշում է կայացրել և վեց ոստիկանի նկատմամբ որպես խափանման միջոց է սահմանել կալանքը։ Բռնությամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար մեղադրվող ոստիկանների նախնական դատական նիստը նշանակվել է հուլիսի 24-ին։
Գորիի շրջանային դատարանի դատավորը բավարարել է նաև վեց ոստիկաններին պաշտոնից ազատելու միջնորդությունը։
Մայիսի 27-ին Գորիից կադրեր տարածվեցին, որտեղ երևում էր, թե ինչպես են Կոմբինատի թաղամասում ոստիկանները ֆիզիկական հաշվեհարդար տեսնում քաղաքացու նկատմամբ և ձերբակալում նրան։ Ավելի ուշ դատախազությունը հայտարարություն տարածեց, որ Գորիում ոստիկանները քաղաքացու նկատմամբ կիրառված բռնության փաստով հետաքննություն է սկսվել։
Այն անձը, որի նկատմամբ ոստիկանները բռնություն էին գործադրել՝ Պապունա Լոցուլաշվիլին, երեկոյան ձերբակալվեց։ Դրանից մի քանի ժամ անց Լոցուլաշվիլին լքեց Գորիի ժամանակավոր պահման մեկուսարանը և տեղափոխվեց կլինիկա, որտեղ ենթարկվեց բժշկական հետազոտությունների։
Մայիսի 28-ին դատախազությունը տեղեկություն տարածեց, որ տեղի ունեցածի կապակցությամբ ձերբակալվել է 6 ոստիկան։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 3-րդ մասի ենթակետով` պաշտոնեական լիազորությունների չարաշահում՝ զուգորդված բռնությամբ։
Ձերբակալվեցին Վլադիմիր Գոդերձիշվիլին՝ ծնված 2004 թվականին, Վանիկո Միսիրելին՝ ծնված 2002 թվականին, Գիորգի Զակո Ծկրիալաշվիլին՝ ծնված 1995 թվականին, Ալեքսի Բադալովը՝ ծնված 1990 թվականին, Բեսո Մալացիձեն՝ ծնված 1992 թվականին, Սաբա Ծավելիձեն՝ ծնված 2006 թվականին։

