
21-ամյա Հակոբ Նանայանը նշանակվել է Սամարայի 13-րդ թաղամասի պատգամավորի օգնական։ Նա նշում է, որ իր գործունեության հիմքում ոչ թե պաշտոնն ու կարգավիճակն են, այլ մարդկանց համար օգտակար լինելը։
«Ինձ համար կա մի արտահայտություն․ «Կարևոր չէ կարևոր լինելը, կարևոր է պետքական լինելը»։ Սա հենց իմ դիրքորոշումն է։ Ես այստեղ կարգավիճակի համար չեմ, այլ որպեսզի մեր շրջանի յուրաքանչյուր բնակիչ իմանա՝ իր խնդիրը կլուծվի արագ և առանց ավելորդ քաշքշուկի։ Էդուարդ Թովմասի Գալստյանը մեզ սովորեցնում է ամենակարևորը՝ պարզ շփումը և իրական օգնությունը։ Հենց դա է մեր աշխատանքը», — ասում է Հակոբ Նանայանը։
Նրա խոսքով՝ ամենակարևոր հմտությունը, որ ցանկանում է կատարելագործել, մարդկանց հետ արժանապատիվ հաղորդակցվելն ու կյանքի տարբեր իրավիճակներում արագ լուծումներ գտնելն է։
«Մեր շրջանը լավագույններից մեկն է, քանի որ այստեղ ապրում են յուրահատուկ մարդիկ՝ իրենց պատմությամբ և արժեքներով։ Իմ առաքելությունն է նրանց պետքական լինել, ոչ թե պարզապես կարևոր։ Խոսել նրանց հետ նույն լեզվով և օգնել առանց բյուրոկրատիայի», — նշում է նա։
Երիտասարդը վստահ է, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է չվախենալ ռիսկից։
«Ով ռիսկի չի դիմում, նա հաջողության չի հասնում։ Ես 21 տարեկան եմ և հասկանում եմ, որ սխալը պարտություն չէ, այլ փորձ և կոփվածություն։ Ցանկացած ռիսկ ինձ ավելի ուժեղ է դարձնում։ Անկախ ամեն ինչից՝ պետք է շարժվել դեպի նպատակը և անել հնարավոր ամեն ինչ մարդկանց համար։ Վախը նահանջում է, երբ գիտակցում ես քո պատասխանատվությունը»։
Հակոբ Նանայանը նաև կարևոր խորհուրդ է տալիս երիտասարդներին՝ ամեն օր ինքն իրեն երկու հարց տալու մասին.
«Յուրաքանչյուր մարդ, ով ավարտում է իր օրը և գիշերը գլուխը դնում է բարձին, պետք է ինքն իրեն հարցնի, ի՞նչ օգտակար բան եմ արել հասարակության համար և ի՞նչ օգտակար բան եմ արել իմ ընտանիքի և ինքս ինձ համար։ Եթե կարողանում ես պատասխանել այս հարցերին, հանգիստ կարող ես քնել, իսկ եթե ոչ, արժե մտածել»։
Նա ընդգծում է, որ ինքն էլ երիտասարդ սերնդի ներկայացուցիչ է և ցանկանում է, որ երիտասարդները պատասխանատվությամբ մոտենան իրենց ապագային։
«Կարիերան պատվավոր աթոռ չէ, այն պատասխանատվություն է ժողովրդի առաջ։ Ապագան մեր ձեռքերում է։ Եղեք ակտիվ, պատրաստվեք լուրջ աշխատանքի», — ասում է երիտասարդը։
Խոսելով իր նոր պաշտոնի մասին՝ Հակոբ Նանայանը նշում է, որ ցանկանում է յուրաքանչյուր խոսք վերածել գործի։
«Գլխավոր հմտությունը, որը ցանկանում եմ զարգացնել այս պաշտոնում, յուրաքանչյուր խոսքը գործի վերածելու կարողությունն է։ Կարևոր է անկեղծ շփումը և մարդկանց օգնության հասնելը հենց այն պահին, երբ դրա կարիքը կա։ Ամեն երեկո ես ցանկանում եմ ինքս ինձ ազնվորեն ասել. «Այո, այսօր ես պետքական եմ եղել մարդկանց»»։
Հարցազրույցի ընթացքում Հակոբ Նանայանը հատուկ շնորհակալություն է հայտնում պատգամավոր Էդուարդ Թովմասի Գալստյանին։
«Նախ և առաջ ցանկանում եմ իմ անկեղծ շնորհակալությունն ու վստահությունը հայտնել իմ պատգամավորին՝ Էդուարդ Թովմասի Գալստյանին։ Նա հավատաց ինձ և վստահեց այս պատասխանատու առաքելությունը։ Դրա համար նրան մեծ շնորհակալություն եմ հայտնում»։
Հակոբը նաև շնորհակալություն է հայտնում 13-րդ թաղամասի բնակիչներին.
«Շնորհակալ եմ ձեզ՝ 13-րդ թաղամասի բնակիչներ, որ ընդունեցիք ինձ և վստահեցիք։ Ձեր վստահությունն ինձ համար ամենաթանկ արժեքն է»։
Հակոբ Նանայանի խոսքով՝ իր նոր պաշտոնը Սամարայի 13-րդ թաղամասի պատգամավորի օգնականի պաշտոնն է, և նա պատրաստ է իր աշխատանքով արդարացնել մարդկանց ու գործընկերների վստահությունը։

