
Կուր (Մտկվարի) գետն ավտոմեքենա է ընկել. նախնական տեղեկություններով՝ գետում որոնում են առնվազն 1 մարդու։ Դեպքը կեսգիշերին տեղի է ունեցել առափնյա փողոցում՝ Գալակտիոնի կամրջի հարակից տարածքում։
«Մթավարի»-ի հաղորդմամբ՝ այս պահին ընթանում են որոնողափրկարարական միջոցառումներ։
ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով` տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։

